Announcements

Image
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ, 🚀 Փնտրու՞մ եք ձեր կարիերան զարգացնելու բացառիկ հնարավորություն, միացե՛ք «B2B վաճառքի» անվճար դասընթացին՝ իրականացվող ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ «LISS24» (Learn-Innovate-Sale-Succeed) նախագծի շրջանակներում: Դասընթացն ավարտվելու է մրցույթով, որի մրցանակակիրները կպարգևատրվեն և կմասնակցեն հաջորդ, միջհամալսարանական փուլին: Բոլոր մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր: Դասընթացը ձեզ կտա գիտելիք և գործնական հմտություններ յուրացնելու B2B (Business to Business) վաճառքի էությունը, մասնավորապես.  վերլուծել շուկան և ճիշտ գնահատել սպառողների կարիքները,  վարել բիզնես բանակցություններ և լուծել կոնֆլիկտներ,  կառավարել B2B վաճառքների գործընթացներ,  ծանոթանալ գործարար հաղորդակցության կանոններին: 🎯 Ինչու՞ մասնակցել. Դուք կստանաք հնարավորություն․  Իրականացնել ձեր տեսական գիտելիքները գործնական դեպքերի (case studies) ուսումնասիրության միջոցով:  Ձեռք բերել B2B վաճառքի հմտություններ:  Շփվել ոլորտի առաջադեմ մասնագետների հետ:  Ներկայանալ եվրոպական B2B Sales competition-ում և փորձել ձեր ուժերը միջազգային մակարդակում: 📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 12.05.2025 Դասընթացի սկիզբը՝ 12.05.2025, ավարտը՝ 23.05.2025 📍 Վայրը՝ ՀԱՊՀ 5-րդ մասնաշենք, 5307 լսարան, ժամը՝ 15:00 Բաց մի՛ թողեք պահը զարգացնելու և բարելավելու վաճառքի Ձեր հմտությունները: 📩 Գրանցվեք հիմա՝ ուղարկելով Ձեր տվյալները (անուն ազգանուն, ակադեմիական խմբի համարը, հեռախոսահամարը) career-center@polytechnic.am հասցեին և Subject դաշտում նշելով B2B sales, կամ զանգահարելով 091 88 20 66 հեռախոսահամարով: