Announcements / ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Image

Սիրելի՛ ուսանողներ, 🚀 Փնտրու՞մ եք ձեր կարիերան զարգացնելու բացառիկ հնարավորություն,

միացե՛ք «B2B վաճառքի» անվճար դասընթացին՝ իրականացվող ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ «LISS24» (Learn-Innovate-Sale-Succeed) նախագծի շրջանակներում: Դասընթացն ավարտվելու է մրցույթով, որի մրցանակակիրները կպարգևատրվեն և կմասնակցեն հաջորդ, միջհամալսարանական փուլին: Բոլոր մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր:

Դասընթացը ձեզ կտա գիտելիք և գործնական հմտություններ յուրացնելու B2B (Business to Business) վաճառքի էությունը, մասնավորապես.

 վերլուծել շուկան և ճիշտ գնահատել սպառողների կարիքները,

 վարել բիզնես բանակցություններ և լուծել կոնֆլիկտներ,

 կառավարել B2B վաճառքների գործընթացներ,

 ծանոթանալ գործարար հաղորդակցության կանոններին:

🎯 Ինչու՞ մասնակցել.

Դուք կստանաք հնարավորություն․

 Իրականացնել ձեր տեսական գիտելիքները գործնական դեպքերի (case studies) ուսումնասիրության միջոցով:

 Ձեռք բերել B2B վաճառքի հմտություններ:

 Շփվել ոլորտի առաջադեմ մասնագետների հետ:

 Ներկայանալ եվրոպական B2B Sales competition-ում և փորձել ձեր ուժերը միջազգային մակարդակում:

📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 12.05.2025

Դասընթացի սկիզբը՝   12.05.2025, ավարտը՝    23.05.2025
	

📍 Վայրը՝ ՀԱՊՀ 5-րդ մասնաշենք, 5307 լսարան, ժամը՝ 15:00

Բաց մի՛ թողեք պահը զարգացնելու և բարելավելու վաճառքի Ձեր հմտությունները:

📩 Գրանցվեք հիմա՝ ուղարկելով Ձեր տվյալները (անուն ազգանուն, ակադեմիական խմբի համարը, հեռախոսահամարը) career-center@polytechnic.am հասցեին և Subject դաշտում նշելով B2B sales, կամ զանգահարելով 091 88 20 66 հեռախոսահամարով: